AM
5 November 2010 - 12:54 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2010թ. նոյեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,737,638 ԱՄՆ դոլար` 358.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,443,521 ԱՄՆ դոլար` 359.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚»ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 4,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 60.5 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: