AM
8 November 2010 - 06:50 AMT

ՄԱԿ-ում կներկայացվի «Հայաստանի օրինակով մրցակցության քաղաքականության և կիրառման գնահատման զեկույցը»

Նոյեմբերի 8-11-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եռօրյա այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն` Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես ասվում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, համաժողովի ընթացքում կներկայացվի «Հայաստանի օրինակով մրցակցության քաղաքականությանը և կիրառմանն առնչվող հարցերով կամավոր փորձագիտական գնահատման զեկույց»-ը: