2010-ի հունվար-փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 1101.2 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այս ցուցանիշը 3.7 տոկոսով կամ 42.6 մլն դոլարով կրճատվել է 2009-ի նույն շրջանի համեմատ:
Միաժամանակ դրամական փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 752.5 մլն դոլար, այնուհետև ԱՄՆ-ից` 90.7 մլն դոլար և ՄԱԷ-ից` 19.8 մլն դոլար: Թուրքիան դեպի Հայաստան իրականացվող տրանսֆերտների ծավալով 1884 հազար դոլարով 9-րդ տեղում է:
Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը մեծացել է 0.6 տոկոսով` կազմելով 504,4 մլն դոլար 2009-ի հունվար-սեպտեմբերի 501.2 մլն փոխարեն: Դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը հունվար-սեպտեմբերին կրճատվել է 7.1 տոկոսով և կազմել 596.8 մլն 2009-ի 642.6 մլն փոխարեն: