AM
26 June 2001 - 15:46 AMT

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱԼՏԱՅՈՒՄ

. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մալթայում հունիսի 22-23 տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքներին հիմնեվելով ընդունեցին համատեղ հայտարարություն: Համանախագահ երկրների միջնորդական առաքելությունների պատվիրակություները գլախավորեցին Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը, դեսպան Քերի Կավանոն /ԱՄՆ/ եւ դեսպան Ֆիլիպ Դե Սուրեմեյնը /Ֆրանսիա/: Ինչպես հաղորդում է CNA գործակալությունը, համանախագահները քննարկեցին առկա իրավիճակը: Ձեռք բերվեց համաձայնություն Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված ապագայում որոշ քայլերի մասին: Այսօր համանախագահները կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի արտգործնախարար Միռչա Ջոանեյի հետ: Նրան կտեղեկացնեն առկա իրավիճակի եւ պատրաստվող միջոցառումների մասին: Նրանք նաեւ պատրաստվում են տարածաշրջան այցելել հուլիսի կեսերին: