ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ 2010 թ. նոյեմբերի 10-ից 2011 թ. հունվարի 10-ը բոլոր կանխավճարային բաժանորդները, բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների, հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:
Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, պարզապես անհրաժեշտ է բջջայինից ուղարկել *210# անվճար հրահանգը և սկսել կուտակել բոնուսային խոսելաժամանակը:
Բոնուսային հաշիվը կարելի է ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2011 թվականի հունվարի 31-ը: