Panoramio և Google Earth քարտեզի բաժիններից մեկում, որը վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքին՝ Երևանին, հայտնվել է ադրբեջանական քաղաքներից մեկի հրապարակի լուսանկարը ադրբեջանական դրոշով: Նույն օգտվողը (ali_600) լուսանկար է զետեղել, որտեղ պատկերված է ադրբեջաներեն վիրավորանքներով մի ցուցանակ, այնպես նշելով նրա աշխարհագրական դիրքը, որ այն «հայտնվել է» Շուշիում: Նշենք, որ այդ կայքի հղումը PanARMENIAN.Net-ի խմբագրությունը ստացել է ոմն Ալի Ալլահվերդիևի էլեկտրոնային փոստից: Ընդ որում, որպես նամակի թեմա նշված էր՝ «Ադրբեջանի դրոշը Երևանի կենտրոնում »:
Panoramio-ն լուսանկարների զետեղման համար նախատեսված կայք է, որը թույլ է տալիս պահպանել նրանց աշխարհագրական կոորդինատները: Նրա կենտրոնակայանը գտնվում է Ցյուրիխում, Google-ի շվեյցարական ստորաբաժանման գրասենյակում: Կայքը ինտեգրված է Google Maps-ի հետ, ինչը թույլ է տալիս պարզել լուսանկարների բոլոր օբյեկտների աշխարհագրական դիրքը:
Լուսանկարի աշխարհագրական կոորդինատները կարելի է փոխել՝ դիմելով ծառայության կենտրոն [email protected].էլեկտրոնային հասցեով: