Սեպտեմբերի 30-ի դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կողմից Հայաստանի արդյունաբերական հատվածի վարկավորումն ավելացել է 16,641,154 հազար դրամով` կազմելով 17,042,570 հազար դրամ: Ինչպես նշվում է բանկի մամլո հաղորդագրությունում, 2009-ի նույն շրջանում բանկի կողմից արդյունաբերական հատվածին տրամադրվել են 401,416 հազար դրամ ծավալով վարկեր:
2010-ի 9 ամիսների ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» ապահովել է Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելի ամենաբարձր աճը` 99.99 տոկոսից մինչև 42.8 մլրդ դրամ (բանկի ակտիվների 76 տոկոսը): Բանկի ընդհանուր ակտիվներն ընթացիկ տարվա 9 ամիսներին աճել են 44.31 տոկոսով, և այդ պատճառով բանկի ցուցանիշների աճի դինամիկան երկրորդ տեղն է զբաղեցրել հանրապետության բանկերի շարքում: 2010-ի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 66,681,425 մլրդ դրամ: