«Մենք երկար տարիներ Հայաստանի կառավարության հետ համագործակցել ենք ԱԷԿ շահագործման, միջուկային անվտանգության հարցերում և պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները հետագայում: Եթե հնարավորություն լինի ԱՄՆ մասնավոր ընկերություններին ներգրավել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության մեջ, ապա մենք միայն ուրախ կլինենք»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:
Նա հաղորդեց, որ այդ հարցը քննարկվել է նոյեմբերի 15-ին հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Հայաստանը ծրագրում է ԱԷԿ-ի` մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր բլոկ կառուցել: Մասնագետների տվյալներով, նախագիծը կարող է մոտ $5 մլրդ ծախս պահանջել: Շինարարական աշխատանքները ծրագրված են 2011 թվականի սկզբին: