AM
15 November 2010 - 14:21 AMT

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գործարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը

« Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, կարևորելով իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը` ներդրումային բանկային ծառայությունները, մեկնարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը` invest.armswissbank.am, որն ուղղված է նոր և արդյունավետ ներդրումային լուծումների մշակմանն ու ներդրմանը:

Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Արմսվիսբանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում: Նոր վեբ-կայքը հնարավորություն կտա Արմսվիսբանկ -ի գործող և պոտենցյալ հաճախորդներին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Բանկի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների, ինչպես նաև միջազգային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: