AM
17 November 2010 - 11:33 AMT

ArmNet Awards 2010 մրցույթում արդեն արձանագրվել է ավելի քան 13 հազար ձայն

Երկու օրում ArmNet Awards 2010 մրցույթում արդեն արձանագրվել է ավելի քան 13 հազար ձայն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է նախագծի ղեկավար Ժիրայր Թերզյանը: Նոյեմբերի 15-ին մեկնարկել է ArmNet Awards 2010 համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկության փուլը և կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել և այժմ մասնակցում են հանրային քվեարկությանը ավելի քան 600 հայկական կայքեր Հայաստանից և սփյուռքից:

Միջազգային ժյուրիի կազմում են ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ Microsoft, Opera Sotware ընկերությունների, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, Vkontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Եզրափակիչ կանցնի 75 կայք, որոնք կմրցեն ութ անվանակարգերում՝ «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Ժողովրդական ընտրություն», «Orange-ի հատուկ մրցանակ»: