Նոյեմբերի 18-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների բանկային հաշվեհամարներին է փոխանցվել մեկ ամսվա աշխատավարձը՝ ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի հանձնարարականի:
Ինչպես հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը, հանրապետության ղեկավարի հանձնարարականի համաձայն, այս ընթացքում գործադիր իշխանության պատասխանատուների հետ «Նաիրիտ»-ի ղեկավարությունը քննարկել է ստեղծված իրավիճակը, և մեկ ամսվա աշխատավարձի վճարումից հետո, այժմ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ՀՀ նախագահի մյուս հանձնարարականը` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ, սահմանված ժամկետում կատարելու համար: Միաժամանակ, աշխատանք է իրականացվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ: