AM
18 November 2010 - 19:00 AMT

Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին

(?)Ռիչարդ, ո՞ր երկրներում է ավելի շատ զարգացած Ձեր շարժումը` զարգացած, թե զարգացող:

(!)Պատկերը միանշանակ չէ` յուրաքանչյուր երկիր ունի իր մշակույթը, սոցիալ-տնտեսական և քաղաքական յուրահատկությունը, ինչն ազդում է շարժման տարածման վրա: Հետխոհրդային երկրներում ազատ ծրագրային ապահովումն ադքան զարգացած չէ, այն սկսել է զարգանալ վերջին 20 տարում: Դա բացատրվում է նրանով, որ թեև կոմունիզմի գաղափարախոսությունը հանգում էր նրան, որ բոլորը պետք է ունեցածով կիսվեն միմյանց հետ, իրականում ԽՍՀՄԸ-ը փլուզվեց կոռուպցիայի հետևանքով: ԽՍՀՄ փլուզմից հետո Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի երկրներում մարդիկ ավելի շատ կենտրոնացած էին դրամ վաստակելու վրա և ոչինչ չէին ցանկանում լսել ազատության մասին: Այդպիսի արձագանք ես նկատեցի նաև Չինաստանում 1990-ականներին, սակայն հիմա ամեն ինչ փոխվում է: Ազատ ԾԱ-ն ակտիվ զարգանում է Չինաստանում, թվում է` Հայաստանում ևս առաջընթաց է նկատվում, որոշ չափով զարգանում է նաև Ռուսաստանում, բայց ոչ այդքան ակտիվ: Ազատ ԾԱ շարժման առավել վառ հետնորդներն են Հարավային Ամերիկայի երկրները, Հնդկաստանը և որոշ եվրոպական երկրներ` Իսպանիան, Ֆրանսիան, Սկանդինավիան:

(?)ԱՄՆ-ում և Եվրոպայում որոշ կառավարական կառույցներ սկսել են օգտագործել ԾԱ` հիմնված GNU/Linux-ի վրա:Կարելի՞ է ասել, որ ինչ որ առումով Դուք հասել եք Ձեր նպատակին:

(!)Ոչ, մենք միայն սկսում ենք հասնել մեր նպատակին:Մեր նպատակն է, որպեսզի բոլոր օգտագործողները լինեն ազատ և վերահսկողության չենթարկվող:Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին:

(?)Ձեր դասախոսության ժամանակ Դուք հայտարարեցիք, որ ազատ ԾԱ-ին անցումը կհանգեցնի միայն ոչ շատ աշխատատեղերի կրճատմանը ՏՏ-արդյունաբերությունում: Միաժամանակ, նշեցիք, որ ոչ մի տնտեսական հետազոտություն չեք անցկացրել:Ինչպե՞ս կարող եք համոզված լինել դրանում:

(!)Դե, ես չգիտեմ, թե ինչը կարելի է համոզվածություն համարել: Ազատ ԾԱ հետևանքով կորցրած աշխատատեղերը շատ չեն լինի:Ես հետևություններ եմ կատարում` ելնելով առողջ դատողությունից:

(?)Ասում են, որ Դուք չեք օգտվում պլաստիկ քարտերից և բջջային հեռախոսից:

(!)Ես օգտվում եմ պլաստիկ քարտից ավիատոմսի արժեքը վճարելու համար, վարձույթով մեքենա վերցնելու համար, թեև, վաղուց դա չեմ արել:

(?)Ինչպե՞ս եք ապրում առանց բջջային հեռախոսի:

(!)Ես օգտագործում եմ ուրիշների բջջային հեռախոսները, ես ինձ հետ հեռախոս չեմ վերցնում:

(?)Գոյություն ունեն կարծրատիպեր, որ ծրագրավորողներին չի հետաքրքրում ոչինչ բացի ԾԱ-ից և համակարգիչներից, բայց ես գիտեմ, որ Դուք հոբբիներ ունեք:Կարո՞ղ եք պատմել դրանց մասին:

(!)Ես զբաղվել եմ ազգային պարերով, բայց հիմա այլևս չեմ զբաղվում, քանի որ տենդինիտ ունեմ, և իմ ոտքերը ցավում են: Ես շատ եմ տխրել այդ առիթով: Իմ մյուս հոբբին ինդոնեզական երաժշտությունն է: Պատանեկության տարիքում ես նույնիսկ գամելան-նվագախումբ էի կազմակերպել: Երբ ես սկսեցի շատ ճանապարհորդել, ստիպված թողեցի այդ զբաղմունքը: Հիմա ես շարունակում եմ երաժշտություն, ընթերցանություն վայելել, երբեմն էլ `ուտելիք պատրաստել:

(?)Դուք անվճար ԾԱ եք քարոզում, Դուք փող չեք վերցնում Ձեր դասախոսությունների համար, այդ դեպքում ինչպե՞ս եք դրամ վաստակում ապրելու համար:

(!)Ոչ, ես փող վերցնում եմ, եթե ինձ առաջարկում են: Ես չեմ հրաժարվում փողից, սակայն նաև հաճախ անվճար եմ ելույթ ունենում:

(?)Ինչպիսի՞ դիստրիբուտիվ եք օգտագործում Դուք:

(!)Ես օգտագործում եմ gNewSense, քանի որ և այն ազատ ծրագրերից միակն է, որն ապահովվում է իմ համակարգչի կողմից, որն անհատական համակարգիչ չէ: