Նոյեմբերի 19-ին Երևանում Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով ավագ տեսուչ Հայկ Բասիլյանն ասել է, որ «ՀՀ ոստիկանությունը կարևորում է նման անթույլատրելի երևույթի կանխարգելումը»: «Երեխաների հանդեպ բռնությունը դա ընդհանուր խնդիր է, որը պետք է լուծել ընդհանուր ուժերով»,-ասել է նա:
Տեսուչը նաև կոչ է արել բռնությունից տուժած երեխաներին դիմել ոստիկանություն, որտեղ նրանց կլսեն և կփորձեն լուծել նրանց խնդիրները: «Երեխաները ուղղակի պետք է հեռաձայնեն և պատմեն բռնության փաստի մասին, մնացածն արդեն մեր գործն է: Անհրաժեշտության դեպքում երեխան կուղեգրվի վերականգնողական կենտրոն, որտեղ նրան հոգեբանական աջակցություն կցուցաբերվի»:
Ըստ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի, Հայաստանում ընդհանրապես եղել են երեխաների թրաֆիկինգի դեպքեր, սակայն 2010թ. նման դեպքեր չեն գրանցվել: