AM
20 June 2001 - 17:56 AMT

Ադրբեջանն ամբողջովին անցնում է լատինական այբուբենի օգտագործմանը

. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրապարակել է հրամանագիր «Ադրբեջանական լեզվի ավելի լայն կիրառման մասին»: Փաստաթղթում ասվում է, որ «ադրբեջանական ժողովուդը ամենահնագույններից մեկն է աշխարհում», ուստի ադրբեջանցիները պետք է օգտագործեն ոչ թե ռուսատառ այբուբենը, այլ միայն լատիներենը: Փաստաթուղթը պարտադրում է նախարարություններին եւ գերատեսչություններին մինչեւ օգոստոսի մեկից ամբողջ գործավարությունը իրականացնել լատիներեն: Նրանք ովքեր կխանգարեն այդ գործընթացին կենթարկվեն պատասխանատվության: Նախագահը հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում նախապատրաստել համապատասխան ուղղումները օրենսդրության մեջ մտցնելու համար: