AM
22 Նոյեմբեր 2010 - 12:20 AMT

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հարկավոր է արծարծել միջազգային ասպարեզում

Հայաստանը պետք է միջազգային կազմակերպություններում բարձրացնի ԱՄՆ նախագահ Վուդոր Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի կոչելու հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրության իրավունքի միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: «ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում հարկավոր է արծարծել Հայաստանի տարածքի ¾ օկուպացիայի հարցը: Արդեն 90 տարի է, ինչ Թուրքիան ապօրինաբար օկուպացրել է հայկական հողերը և դեռ համարձակվում է Հայաստանին մեղադրել օկուպացիայի համար»,-ասել է Բաբուխանյանը: