Նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 710 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.50 դրամ:
Միաժամանակ, մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը կազմել է 361.67 դրամ` նոյեմբերի 23-ի համեմատ կրճատվելով 0.42 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 481.71 դրամ, կրճատվելով 10.08 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.06 կետով` կազմելով 11.54 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: