«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է 096 կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամար ստանալու հայտերի օն-լայն գրանցման մեկնարկի մասին: Հաճախորդները կարող են www.beeline.am կայքում լրացնել համապատասխան հայտը` նշելով ընտրված համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը:
«Օրեցօր աճում է Beeline ծառայությունների հանդեպ պահանջարկը և մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին ստանալու 096 կոդով հեռախոսահամար: Հաշվի առնելով դիմումների մեծ հոսքը, մենք որոշեցինք բոլոր ցանկացողներին տալ հնարավորություն մեր կայքում նախապես ամրագրել նոր հեռախոսահամար և խնայել ժամանակ», – նշեց ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, մեկ անձնագրով կարելի է ամրագրել մեկ հեռախոսահամար: Եթե ընտրված հեռախոսն արդեն ամրագրված է, համակարգը կառաջարկի ընտրել մեկ այլ հեռախոսահամար: Գնել ընտրված հեռախոսահամարը կարելի է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վաճառքի մեկնարկից հետո 7 օրվա ընթացքում, որը նախատեսված է դեկտեմբերի 6-ին: 096 կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի վերջնական ամսաթիվը ընկերությունը կհրապարակի նախապես: