2010 թվականի դեկտեմբերի 2-ին «Շիրակ տեխնոլոգիական ընկերությունը» SAP-CIS ընկերության հետ համատեղ կազմակերպում է բիզնես ֆորում «SAP-ի մուտքը Հայաստան» վերնագրով: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյանը, SAP-ԱՊՀ երկրների գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը, SAP-ի փորձագետներ և պաշտոնատար անձիք: Միջոցառմանը հրավիրված են նաև Հայաստանում գործող ավելի քան 150 առաջատար բիզնես ձեռնարկությունների տնօրեններ, ֆինանսների գծով պատասխանատուներ տնտեսության բազմաթիվ առանցքային ոլորտներից՝ ֆինանսաբանկային, ապահովագրական, aրդյունաբերական, առևտրային, շինարարական, պետական, ինչպես նաև տնտեսական ոլորտի վերլուծաբաններ և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ասվում է«Շիրակ տեխնոլոգիական ընկերության» մամլո հաղորդագրության մեջ :
Բիզնես ֆորումի նպատակն է հայաստանյան ընկերություններին իրազեկել SAP-ի բիզնեսի կառավարման լավագույն լուծումների մասին, որոնք ներդրվել և կիրառվում են աշխարհի ամենաազդեցիկ ընկերությունների և հաստատությունների կողմից: SAP ընկերությունը գործում է աշխարհի 120 երկրներում, և ավելի քան 20 արդյունաբերական ոլորտներում գործող 97000 ընկերություններ կիրառում են SAP-ի ծրագրային լուծումները:
Շիրակ տեխնոլոգիական ընկերությունը (ՇՏԸ ՍՊԸ) հիմնադրվել է 2001 թվականին: Ընկերությունն անցել է հաստատագրված ճանապարհ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում` կիրառելով նորարարական լուծումների վրա հիմնված հետազոտական և գիտական մոտեցումներ: