AM
26 November 2010 - 13:37 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2010թ. նոյեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,549,055 ԱՄՆ դոլար` 360.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,986,813 ԱՄՆ դոլար` 361.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,455,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,406,940 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 39.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: