AM
18 June 2001 - 15:03 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՉԷ

. Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրաքլի Մենաղարիշվիլին հայտարարել է, որ վրաց-թուրքական ռազմական համագործակցությունը երրորդ երկրների` մասնավորապես Հայաստանի դեմ ուղղված չէ: Այս հայտարարությունը նա արել է, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի վերջերս արտահայտած անհանգստությունը Թբիլիսիի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցությամբ, որի արդյունքում Վրաստանի կախվածությունը Թուրքիայից օրեցօր աճում է: Մենաղարիշվիլու խոսքերով, «Վրաստանը երբեք չի դիմի Հայաստանի դեմ ուղղված քայլերի»: «Հայաստանի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչնիրի անհանգստությունն անհիմն է,»- ասաց նա:
«Մեդիամաքս» գործակալության տվյալների համաձայն, վերջին չորս տարիների ընթացքում վրացական բանակի զարգացման համար Թուրքիայի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 15 միլիոն դոլար: