AM
30 Նոյեմբեր 2010 - 09:56 AMT

ՀԿԵՈւ. 20-ամյա պարապուրդից հետո Վանաձոր կայարանում երթևեկություն կբացվի 2 ուղեգծով

20-ամյա պարապուրդից հետո դեկտեմբերի 1-ից սկսելու են գործել Վանաձոր կայարանի 2 վերականգնված երկաթուղային ուղեգծերը, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: Դա հնարավոր է դարձել ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում, որի հիմնական մասը մի քանի տարվա մեջ առաջին անգամ համարվում է ուղեգծերի տնտեսությունը:

Վանաձոր կայարանում իրագործվող ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Վանաձոր-Արջուտ հատվածում փոխարինվել են սլաքային փոխանցումները, անցկացվում է կառամատույցի հիմնանորոգում:

Այդ հատվածում նախատեսված 8 կմ երկարությամբ ուղեգծերի հիմնանորոգումը կավարտվի 2010-ի դեկտեմբերին: