Հայաստանում գործարկվել է հայկական ԶԼՄ-ների լրատվությունը մշակող ու դասակարգող www.mediagid.am համակարգը: Մամլո ասուլիսի ժամանակ նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ MediaGid-ը շուրջօրյա ռեժիմով դասակարգում է երեք լեզուներով թարմացվող լրատվությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը, ի տարբերություն այլ լրատվական rss-ագրեգատների, տեղեկատվությունը MediaGid-ում կվերլուծվի մի ծրագրում, որը կդասակարգի բովանդակությամբ մոտ նորություններն ու կմիավորի դրանք մեկ սյուժեում: «Հայաստանն ԱՊՀ երրորդ երկիրն է, որտեղ գործարկվում է նման ռեսուրս՝ ՌԴ-ից ու Ուկրաինայից հետո»,-ասել է Մարտիրոսյանը: Կայքում ներկայացում է ոչ միայն տեքստային հաղորդագրությունը, այլ նաև տրվում է ճանաչման վարկանիշը՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես: Կայքում կա որոնման համակարգ, նորությունների արխիվ, եղանակի տեսություն ՀՀ 22 քաղաքների համար, ինչպես նաև բանկերում արտարժույթի փոխարժեքը: