«ԱրմենՏել» ընկերությունն իրավաբանական անձանց առաջարկում է տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել նոութբուքեր և նեթբուքեր: Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունը, դյուրակիր համակարգչի արժեքը 12 կամ 24 ամսում վճարելու հնարավորությունից կարելի է օգտվել Hi-Line ծառայության «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում առաջարկվում են 14 տեսակի նոութբուքեր և 12 տեսակի նեթբուքեր:
«Վերջերս «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց նոութբուքերի և նեթբուքերի ողջ տեսականու էական ընդլայնման, ինչպես նաև գների իջեցման մասին: Միանալով Հայաստանի կապի ունիվերսալ օպերատորի Hi-Line ծառայությանը գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ շահավետ պայմաններով», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բոլոր նոութբուքերի և նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է:
Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Hi-Line» ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում: