AM
1 Դեկտեմբեր 2010 - 12:30 AMT

GXP կենտրոնը և Դեղարտադրողների և ներմուծողների միությունը ներկայացրեցին նոր կայքեր

GXP կենտրոնը և Դեղարտադրողների և ներմուծողների միությունը ներկայացրել են նոր կայքեր` www.pharmunion.am և www.gxp.am: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը: Նրա խոսքերով, այդ նախաձեռնությունը կապված է նրա հետ, որ միությունը վերջին մի քանի ամիսներին լայն գործունեություն է ծավալել` կապված դեղագործության ոլորտում բարեփոխումների հետ:

Իր հերթին, GXP գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանն ասել է, որ 2009-ի մայիսին ստեղծված կենտրոնի նպատակը դեղագործության ոլորտում կադրերի շարունակական վերապատրաստումն է` GXP համաշխարհային չափանիշներին համապատասխանելու համար: Կենտրոնն արդեն անցկացրել է տարբեր թեմաներով 10 դասընթացներ: «Տեղեկատվության և ուսումնական գործընթացի հասանելիության համար որոշում է ընդունվել ստեղծել մանրամասն տեղեկատվությամբ կայք: GXP կենտրոնի կայքում գործում է ոլորտի համար աննախադեպ մեծ գրադարան, որտեղ շուկայի մասնակիցները կարող են ծանոթանալ ժամանակակից համաշխարհային գրականության հետ»,- ասել է նա: