AM
2 December 2010 - 08:24 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙԻմ Աշխարհը՚ ծառայությունից օգտվող բաժանորդներն այսուհետ կարող են ընտրել 5 հեռախոսահամար

Մինչև 2011թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙԻմ Աշխարհը՚ ծառայությունից ընկերության բաժանորդները կարող են օգտվել էլ ավելի հարմար պայմաններով, քանի որ 3-ի փոխարեն կարելի կլինի ընտրել 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ ցանկացած ԱՊՀ երկրի հեռախոսահամար: Իսկ վերանայված սակագների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ՙԻմ Աշխարհը՚ ցուցակում ներառված հեռախոսահամարներին կատարվող զանգերը շատ ավելի մատչելի են, քան նախկինում:

Ինչպես հայտնում է ընկերության մամլ ծառայությունը, մեկ զանգի ընթացքում առաջին րոպեի սակագինը կազմում է 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար այն կազմում է 1 դրամ/րոպե, հաջորդ 1 րոպեի համար` 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար` կրկին 1 դրամ/րոպե և այսպես շարունակ` մինչև զանգի ավարտը: