AM
2 Դեկտեմբեր 2010 - 15:31 AMT

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին նիստում հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ներկայացվել են շուրջ 600 առաջարկություններ, որոնց ավելի քան մեկ երրորդն ընդունվել է։

ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը հաստատվել է և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։

Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, բյուջեի ծախսերը կկազմեն մոտ 1,1 տրլն դրամ, եկամուտները` 852 մլրդ դրամ: Ընդ որում բյուջեի պակասորդը կկազմի ՀՆԱ 3,9%: