AM
3 Դեկտեմբեր 2010 - 16:55 AMT

«Հազարամյակի մարտահրավեր – Հայաստան» հիմնադրամը սեմինար կազմակերպեց Երևանում

Դեկտեմբերի 3-4-ը «Հազարամյակի մարտահրավեր – Հայաստան» հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային սեմինար շինարարության որակի վերահսկողության, առողջապահության և անվտանգության ապահովման, բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը, սեմինարը կարևոր է Հայաստանում շինարարության վերահսկողության և բնապահպանական լավագույն միջազգային փորձի ներդրման առումով:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ավարտին` 2011թ.-ի սեպտեմբերին, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար: