AM
4 Դեկտեմբեր 2010 - 10:18 AMT

ԵԱՀԿ-ն որպես միջազգային կազմակերպություն սպառել է իրեն, գտնում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը

Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այնքան էլ գործուն կառույց չէ, իսկ ԵԱՀԿ-ն, որպես միջազգային կազմակերպություն, սպառել է իրեն՚: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում մասնակիցները չկարողացան լուծում տալ որևէ կարևոր հարցի: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները չկարողացան նույնիսկ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասել է փորձգետը՝ հավելելով, որ, հավանաբար, պատճառն այն էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու Իլհամ Ալիևի ելույթը հակասում էին միմյանց, ինչն անհնար էր դարձնում հետագա քննարկումները: Նա նշել է, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից և պատերազմի է պատրաստվում, ապա Հայաստանը առաջին հերթին պետք է ամրապնդի իր դիվանագիտական ու ռազմական դաշինքները տարբեր երկրների հետ: