AM
4 Դեկտեմբեր 2010 - 10:38 AMT

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Շատ երկրներ արդեն պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ շատ երկրներ արդեն պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը իր ներկա սահմաններում, որպեսզի ղարաբաղյան հարցը դուրս գա օրակարգից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, միջազգային հանրությունը դարձել է ղարաբաղյան հակամարտության պատանդը: Հայ փորձագետը նշել է նաև, որ եթե բոլորն իրոք հոգնել են այս հակամարտությունից, ապա Հայաստանը պետք է օգտվի առիթից և նախապատրաստի միջազգային հանրությանը հակամարտության կարգավորմանը, այսինքն՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը: Ըստ նրա, Ադրբեջանը բոլոր առիթները տալիս է դրա համար: