AM
4 December 2010 - 13:08 AMT

Բջջային օպերատորները Հայաստանում Ինտերնետ-գովազդի շուկայում հիմնական գովազդատուներն են

Հայաստանի Ինտերնետ-գովազդի 60% բաժին է ընկնում երեք բջջային օպերատորներին` ՎիվաՍել-ՄՏՍ, Orange Armenia և «ԱրմենՏել»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց SP Marketing Solutions-ի էլեկտրոնային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժիրայր Թերզյանը: Նրա խոսքով, Ինտերնետ-գովազդով հետաքրքրված են նաև բանկերը: Հայաստանում օնլայն-գովազդի ոլորտում ամսական շրջանառությունը կազմում է մոտ 9 մլն դրամ` չհաշված հայկական գովազդն արտասահմանյան ռեսուրսներում: Ինչ վերաբերում է Ինտերնետում գովազդի տեսակներին, ապա Հայաստանում, փորձագետի խոսքով, առավել մեծ պահանջարկ է վայելում գովազդի դիմաց վճարելը որոշակի ժամկետի համար: Մինչդեռ կոնտեքստային գովազդի ծառայություններ տրամադրող AdBook ընկերության բաժինը կազմում է 5-10%: