Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանը խոշոր ռազմավարական ներդրող է, որին բաժին է ընկնում բոլոր ներդրումների շուրջ 50 տոկոսը, դեկտեմբերի 6-ին Երևանում ընթացող շփումների և ներդրումների հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: «Ենթադրում եմ, որ ընթացող գործարար համաժողովը նոր խթան կհաղորդի երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների համար»,- ասել է նա: Միաժամանակ ՀՀ ԱԱՊ նախագահը նշել է, որ շուրջ 100 հայ գործարարներ մեծ հետաքրքրություն են հանդես բերել: Մ. Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում նախատեսված երկու երկրների գործարարների բանակցությունները արդյունավետ կընթանան և կառուցողական բնույթ կկրեն:
Նրա խոսքերով, 2005-ից սկսած` Ռուսաստանից Հայաստան ներկրումն ավելացել է 4 անգամ և գերազանցել 1 մլրդ դոլարը, ընդ որում Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 2 անգամ: Հայաստանից Ռուսաստան արտահանվում են մրգահյութեր, հանքային ջրեր, կոնյակ, ավելին, կա բարձրորակ ապրանքների մեծ խումբ, որոնք դեռ ծանոթ չեն ռուս սպառողին: Ռուսաստանը Հայաստան ներկրում է սարքավորումներ, մեքենաներ, պահեստամասեր, կահույք, թուղթ, գազ և այլն: «Երկկողմանի համագործակցության խորացման պոտենցիալը հսկայական է, կա դրա բազմապատկման և ընդլայնման անհրաժեշտություն »,- հավելել է նա:
Դրա հետ կապված`Սարգսյանն ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով կարելի է հասնել գործընկեր-երկրների տնտեսությունների զարգացմանը, իսկ գոյություն ունեցող նորմատիվ իրավական բազան բոլոր նախադրյալները ստեղծում է տարբեր ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության խորացման համար` փոքր և միջին բիզնեսի, տեղեկատվության միասնական համակարգի փոխանակության, ապրանքների որակի գնահատականի միասնական համակարգի:
2010-ի 10 ամսիների տվյալներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 793 313 դոլար, արտահանումը կազմել է 118 659 դոլար, ներկրումը` 674 653 դոլար:






