Հայաստանում ստեղծվող տնտեսական գոտիները կարող են հետաքրքրել Ռուսաստանի տարբեր մարզերի գործարարներին, կարծում է Հայաստանի էկոնոմիայի նախարար Ներսես Երիցյանը: «Երկկողմանի հարաբերությունների զարգացման և ներդրումների մեծացման նոր խթան կարող են դառնալ ազատ տնտեսական գոտիները, որոնք մենք մտադիր ենք ստեղծել առաջիկայում»,- դեկտեմբերի 6-ին, ելույթ ունենալով Երևանում ընթացող կապերի հաստատմանն ուղղված և ներդրումների հայ-ռուսական գործարար համաժողովում, ասել է Երիցյանը:
Նրա խոսքերով, այսօր Հայաստանում գործում է 1200 ժամանակակից ձեռնարկություն, որոնք աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, ավելին, դրանց մեծ մասը գտնվում են Մոսկվայի, Յարոսլավլի և Նիժեգորոդի մարզերում: «Հուսով եմ, որ մարզերի ցանկը կավելանա, առավել ևս Հայաստանի կառավարությունը շարունակում է լայնածավալ բարեփոխումներ իրագործել բիզնես միջավայրի բարելավման համար»,- ասել է նախարարը:
Միաժամանակ, Երիցյանը նշել է, որ երկկողմանի հետաքրքություն են ներկայացնում վառելիքաէներգետիկ ոլորտը, լեռնահանքային և քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, հայ-ռուսական համագործակցության գերակա ուղղություններն են բարձր տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի և գործիքաշինության, ոսկերչական գործի և ալմաստագործության, կրթության և առողջապահության ոլորտները:






