AM
6 December 2010 - 11:20 AMT

Հայաստանի գիտության պետական կոմիտեում կստեղծվի գիտատեխնիկական մշակումերի աջակցության հիմնադրամ

2011-ին Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում կստեղծվի գիտատեխնիկական մշակումերի աջակցության հիմնադրամ: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը, 2.5 տարում նախատեսվում է հատկացնել 1.5 մլն դոլար, ընդ որում 2011-ին տրամադրվելու է այդ գումարի մեկ երրորդը: Հիմնադրամի շրջանակներում առաջին տարին ֆինանսավորվելու են 3-4 գիտական ծրագրեր յուրաքանչյուրի արժողության 15 տոկոսի շրջանակներում: «Անհրաժեշտ է շահագրգռել Հայաստանի մասնավոր հատվածին, որն այսօր ցանկանում է ներդրումներից անհապաղ եկամուտ ստանալ: Գիտության մեջ ներդրումներն ավանդ են Հայաստանի զարգացման մեջ»,- ասել է Հարությունյանը: