AM
7 Դեկտեմբեր 2010 - 07:08 AMT

Երևան-Մոսկվա ավիաչվերթի ուղևորը շահել է Shevrolet Epica մակնիշի ավտոմեքենա

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գրանցվեց հերթական խոշոր շահումը: Մոսկվայից Երևան վերադառնալիս 509 չվերթի ուղևոր Կարեն Մակիչյանը շահեց առևտրի մաքսազերծ խանութում անցկացվող գովազդային վիճակախաղի գլխավոր մրցանակը` Շևրոլե Էպիկա (Shevrolet Epica) մակնիշի մեքենան: Կարեն Մակիչյանը Երևանի բնակիչ է, աշխատում է «Ապագա սերունդ» ՀԿ-ում որպես վարորդ:

Սա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առևտրի մաքսազերծ խանութում շահած արդեն չորրորդ մեքենան է, հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամլո ծառայությունը: