AM
27 May 2003 - 18:21 AMT

ՎԱՂԸ ՌԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Մայիսի 28-ին նախատեսվում է պետական պարտքի մարման հաշվին հայկական ձեռնարկությունների գույքը Ռուսաստանին հանձնելու շուրջ ռուս-հայկական միջկառավարական համաձայնագրի վավերացումը ՌԴ Դաշնության խորհրդում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` կարելի է սպասել, որ վավերացված փաստաթուղթը կստորագրվի հունիսի սկզբին, եւ այն ժամանակ Հայաստանի հինգ ձեռնարկությունների ֆիզիկական հանձնումը Ռուսաստանին կկայանա մինչեւ հուլիսի վերջը: Հիշեցնենք, որ 100 մլն դոլար գումարի չափով պետպարտքի մարման հաշվին Ռուսաստանին են հանձնվում Հայաստանի հինգ ձեռնարկությունների` «Մարս» ՓԲԸ, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ, Նյութագիտության ինստիտուտի եւ Հրազդանի ՋԷԿ-ի բաժնետոմսերը: Համապատասխան միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականի հուլիսին: