AM
9 Դեկտեմբեր 2010 - 11:23 AMT

Հայկական արտադրանքը կներկայացվի Մոսկվայի ՀՑԿ-ում

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ՀՑԿ) տարածքում Հայաստանի մշտական գործող ցուցահանդեսային կենտրոնի ստեղծման համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։

Հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդում` Ռուսաստանի վարչապետ Վլադմիր Պուտինն ԱՊՀ երկրներին Մոսկվայում այդ տաղավարների օգտագործման անսովոր պայմաններ առաջարկեց` վարձակալություն 50 տարով` տարեկան 1 ռուբլի սիմվոլիկ վճարով:

«Սա Հայաստանում թողարկվող ապրանքները ՌԴ մայրաքաղաքում ներկայացնելու բացառիկ հնարավորություն է»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: