AM
27 May 2003 - 18:16 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՆԳՏՈԿՈՍԱՆՈՑ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ՎԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարան անցնելու համար հինգտոկոսանոց պատնեշը հաղթահարել են մայիսի 25-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցած վեց կուսակցություն: Համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` ցուցակը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 24,55 տոկոս, նրանց հետեւում են ընդդիմադիր ուժերի «Արդարություն» դաշինքը` 14,25 տոկոս, «Oրինաց Երկիր» կուսակցությունը` 12,11 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 11,13 տոկոս, «Ազգային միաբանություն» կուսակցությունը` 9,67 տոկոս եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը` 5,61 տոկոս: