AM
9 Դեկտեմբեր 2010 - 12:38 AMT

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 359.68 դրամ

Դեկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360 դրամ:

Ընդ որում, դեկտեմբերի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 359.68 դրամ` դեկտեմբերի 8-ի համեմատ նվազելով 0.19 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 475.28 դրամ է` նվազելով 0.58 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով` կազմելով 11.59 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: