AM
13 December 2010 - 11:13 AMT

Էդուարդ Փոլադով. Ադրբեջանում ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ Եվրոպան աչք է փակում դրա վրա

«Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքներն ամեն անգամ ոտնահարվում են, ադրբեջանական իշխանությունների կողմից նման գործողությունները մշտական բնույթ են կրում: Տարբեր էթնոսները նույնիսկ վախենում են ազատ շփվել մայրենի լեզվով և ուսումնասիրել այն, բայց միաժամանակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել իրեն որպես հանդուրժող երկիր: ՄԱԿ-ը պետք է լուծի այդ խնդիրները»,- դեկտեմբերի 13-ին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքերով, դեռ ոչ մի անգամ ՄԱԿ փորձագետների ոչ մի խումբ խնդիրը տեղում չի ուսումնասիրել և չի պահանջել պարզել այն: «Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման նկատմամբ միջազգային կառույցների անտարբերությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ կառույցները կապված են երկրի ղեկավար կլանի հետ»,- ասել է Խառատյանը:

Իր հերթին, Ադրբեջանից քաղաքական, կրոնական, ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլադովը նշել է, որ չգիտես ինչու Հայաստանում մշտապես անցկացվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների դիտարկում, բայց Ադրբեջանում երբեք իրական աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ. «Մի քանի տարի մեր երկրում ինչ-որ մեկը վատ էր արտահայտվել մի հրեայի մասին, և մեզ իսկույն ողջ Եվրոպան սկսեց մեղադրել հակասեմիտականության մեջ, իսկ այն, որ Ադրբեջանում հրկիզվել են հրեական դրոշներ, Եվրոպան աչք է փակել դրա»,- նշել է Պոլատովը: