AM
13 Դեկտեմբեր 2010 - 11:20 AMT

Վահագն Խաչատրյան. Հայկական տնտեսությունը գնում է դեպի անկում

Անցած շաբաթ ընդունված Հայաստանի 2011թ. բյուջեի նախագիծը ոչինչ չի տա Հայաստանին: Բյուջեի նախագծում չկան միտումներ, որոնք կարող են վկայել, որ Հայաստանի քաղաքացիների կյանքը հաջորդ տարի կբարելավվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Ինչպես նշել է Խաչատրյանը, 2011թ. բյուջեն չունի հստակ սոցիալական ուղղվածություն: «Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարի միայն կավելանա և կհատի 4 մլրդ դոլարի սահմանը: Նման տեմպերով Հայաստանի տնտեսությունն իրոք դեպի անկում է գնում»,-ասել է Խաչատրյանը: