Դեկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.75 դրամ:
Ընդ որում, դեկտեմբերի 13-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360.20 դրամ` դեկտեմբերի 9-ի համեմատ ավելանալով 0.27 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 476.18 դրամ է` նվազելով 0.73 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ` 11.66 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






