Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին այցելել է «FTV International» ընկերություն, որը նախատեսում է արտադրություն հիմնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտի զարգացումը կարեւոր է ԼՂՀ-ի համար, եւ ցանկացած ծրագիր այստեղ պետք է լինի համապարփակ՝ իրավական եւ տնտեսական առումներով, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: