AM
14 Դեկտեմբեր 2010 - 12:36 AMT

BSC ղեկավար. Հայաստանը պետք է ավելի արագ արձագանքի աշխարհում կատարվող փոփոխություններին

Հայաստանը զգալիորեն ետ է մնում զարգացման համաշխարհային տեմպերից, կարծում է BSC թրենինգային խորհրդատվական ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանը: «Եթե մենք ուշանանք ևս մի քանի տարի, ապա տարբերությունը շատ մեծ կլինի»,- ասել է նա: Զարգացող երկրները և մրցունակ բիզնեսը շատ արագ են արձագանքում այդ փոփոխություններին, որի պատճառով նրանք որոշում են ընդունում ավելի մրցունակ արտադրանք արտադրելու մասին, որը ներկրվում է Հայաստան: «Այդ ֆոնի վրա տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում»,- նշել է նա:

Դրա պատճառը, նրա կարծիքով, իշխանությունների տնտեսական քաղաքականությունն է, որը համարժեք չի արձագանքում համաշխարհային մարտահրավերներին: Ավելին, Սամվել Գևորգյանի խոսքերով, Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և մրցակցության անհավասար պայմանները:

Նա խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել Հայաստանի զարգացման վրա տարածաշրջանային առումով` որոշելով գերակա ոլորտները և այդ ոլորտներին տրամադրելով «զգալի արտոնություններ գործով, այլ ոչ թե խոսքով»: