AM
14 Դեկտեմբեր 2010 - 13:04 AMT

Ֆրանսուա Ռոլան դյու Վիվիե. Բելգիայում հարկավոր է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք ընդունել

Ժողովրդավարական հասարակությունները չպետք է մոռանան, որ 20-րդ դարի սկզբում միլիոնավոր հայեր ոչնչացվեցին միայն ազգային պատկանելության համար: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում ընթացող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովում, հայտարարել է բելգիացի քաղաքական գործիչ, «Բելգիայի բարչեփոխիչների շարժում» կուսակցության ղեկավար Ֆրանսուա Ռոլան դյու Վիվիեն:

«Անշուշտ, Բելգիայի Սենատը 1998թ. մարտին բանաձև ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն այսօր մեր երկրում նման ողբերգությունների կանխարգելման համար համապատասխան օրենսդրության ընդունման անհրաժեշտություն կա: «Ես վստահ եմ, որ մի օր արևմտյան ժողովրդավարական հասարակություններում կընդունվեն պատժամիջոցներ, որոնք պատիժ կսահմանեն ցեղասպանությունների ժխտման համար»,-ասել է բելգիացի քաղաքական գործիչը: