AM
16 Դեկտեմբեր 2010 - 09:40 AMT

ՀՀ կառավարությունը հոգում է սննդամթերքի անվտանգության մասին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 16-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում:

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքի) նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարածք ժամկետանց սննդամթերքի և սննդային հավելումների ներմուծման և շուկայում սպառման հնարավորության բացառմամբ:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարածք ժամկետանց սննդամթերքի և սննդային հավելումների ներմուծման և շուկայում սպառման հնարավորության բացառմամբ: «Սննդի անվտանգության ապահովումը ներկայումս կարևոր խնդիրներից մեկն է հանրապետության համար։ Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշպանել մարդկանց և կենդանիների կյանքն ու առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը, ինչպես նաև կբացառի տեղական շուկայում ինչպես տեղական արտադրողների կողմից արտադրված, այնպես էլ ներմուծողների կողմից ներմուծված պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքի իրացումը»,- ասել է նա:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մոտ ժամանակները երկրի տարածքում չի լինի ոչ մի ապրանք, որը չի պարունակում պիտակավորում կամ շտրիխ կոդ: «Հակառակ դեպքում մենք չենք կարող միանալ ԵՄ ազատ առևտրի մասին պայմանագրին»,- ասել է նա: