AM
17 December 2010 - 12:15 AMT

Hi-Line ծառայությունն այսուհետ հասանելի կլինի նաև Եղվարդում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Hi-Line ծառայության գործարկման մասին: Եղվարդը դարձավ Հայաստանի 39-րդ քաղաքը, որտեղ հասանելի է Hi-Line լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունը:

«ԱրմենՏել» ընկերությունն որպես կապի միասնական օպերատոր Հայաստանի շրջաններում Hi-Line լայնաշերտ Ինտերնետ ծառայության զարգացումը դասակարգում է առաջնահերթ խնդիրների շարքում: Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցի աշխարհագրությունը, Հայաստանի շրջանների բնակիչներին հնարավորություն ընձեռելով ստանալ արագ և հուսալի Ինտերնետ կապ դեպի համաշխարհային ցանց»,-նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi-Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Hi-Line ծառայության միացման և սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով: