AM
17 December 2010 - 12:18 AMT

2010 թվականի 11 ամսում հանցագործությունների ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8,8 տոկոսով

2010թ. 11 ամսում հանցագործությունների ընդհանուր քանակաը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8,8 տոկոսով, այսինքն գրանցվել է 1050 հանցագործություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ըստ նրա, առանձնակի ծանր հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 63-ով, այսինքն գրանցվել է 340 նման հանցագործություն: Նա նշել է, որ նվազել է սպանությունների քանակը: «Եթե նախորդ տարի գրանցվել է 73 սպանություն, ապա այս տարի՝ 43 սպանություն»,-ասել է Պողոսյանը:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը ասել է նաև, որ նվազել է խմբակային հանցագործությունների թիվը, որոնք հիմնականում կատարվում են արտերկրի քաղաքացիների կողմից՝ 110 հանցագործություն կատարել են Իրանի քաղաքացիները, 63-ը՝ ՌԴ-ի քաղաքացիները և 30-ը՝ Վրաստանի քաղաքացիները:

Նա նշել է նաև, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը կատարվում է Երևանում: