AM
17 Դեկտեմբեր 2010 - 13:12 AMT

Սերգեյ Շաքարյանց. Ցանկացած հակահայկական որոշում գազամուղի վերաբերյալ անհապաղ կանդրադառնա Վրաստանի ճակատագրի վրա

Եթե ինչ-որ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն չմասնակցի կամ պարտվի Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրաստանյան հատվածի ձեռք բերման մրցույթին, ապա մեր իշխանություններն ամեն կերպ պետք է նպաստեն, որ իրանական ընկերությունը կամ այդ երկրի էներգետիկայի նախարարությունը շահի մրցույթը, գտնում է քաղաքագետ Ստեփան Շաքարյանցը: «Ես վստահեցնում եմ, որ Իրանի համապատասխան կառույցները շատ ավելի ազդեցիկ են, քան ադրբեջանականները: Հաշվի չնստել Իրանի հետ Հայաստանի համար կնշանակի ինքնասպանության գնալ»,-ասել է նա:

Քաղաքագետը չի բացառել, որ մրցույթը կարող է շահել ադրբեջանական ընկերություն և դրա պատճառը կլինի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու քաղաքական որոշումը: «Դա քիչ հավանական է, քանի որ Հայաստանի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումը չի բխում Սահակաշվիլու շահերից: Ցանկացած հակահայկական որոշում գազամուղի վերաբերյալ անհապաղ կանդրադառնա Վրաստանի ճակատագրի վրա»,-հավելել է նա: