Դեկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նոր նախարարներին: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից:






