AM
17 December 2010 - 13:54 AMT

Հունան Պողոսյան. Ուժեղ ազդեցության թմրանյութերը ներկրվում են Հայաստան Իրանից

Ընթացիկ տարվա 11 ամսում Հայաստանում ավելացել է զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ըստ նրա, 2010թ. գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1135 դեպք: Ըստ նրա, դա 305 դեպքով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: Պողոսյանն ասել է նաև, որ առգրավվել է 72կգ 534գ թմրանյութ: Նա նշել է, որ ուժեղ ազդեցության թմրանյութերը ներկրվում են Հայաստան Իրանից:

Անդրադառնալով զենքի ապօրինի շրջանառությանը, Հունան Պողոսյանն ասել է, որ գրանցվել է զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության 429 դեպք, ինչը 16 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: Նա նաև հաղորդել է, որ առգրավվել է և կամավոր հանձնվել է 976 միավոր զենք: